|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում լրագրողներից մեկին մեղադրեց լրտես լինելու մեջ:
«Եթե Ծառուկյանը կարողանում է 2000 խանութ տրամադրի փոքր ու միջին գործարարին՝ երկու-երեք տարի անվճար, որ մարդը կարողանա շնչի, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա՝ խոսելով իր՝ գործարարներին ցուցաբերած օգնության մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե «տրամադրած խանութներ» ասվածը վերաբերում է միայն տարածքներին, և գործարարներն էլ իրենց ներդրումն են ունենում այդ գործում, այսինքն՝ միայն Ծառուկյանի միջոցներով չէ, որ գործում են այդ խանութները, Ծառուկյանը հակադարձեց՝ լրագրողին անվանելով «շպիոն»: «Բա իրա տարածքն էլ ռեմոնտ չանի՞»,- ասաց նա: