|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Համբարձումյանին Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Համբարձումյանին պաշտոնին ազատելու համար հիմք է հանդիսացել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը (սահմանային տարիքը լրանալը):
Նշենք, որ համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի ՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանային տարիքը մինչև 60 տարին լրանալն է: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչեւ 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը՝ 5 տարի ժամկետով՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Գագիկ Համբարձումյանը 63 տարեկան է: Նա ոստիկանության գեներալ-մայոր է: Նա ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2007թ.-ից:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Համբարձումյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության արդեն նախկին պետ Արթուր Օսիկյանը: