|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող այցելությունները:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ:
ԱԱԾ տնօրենի տեղակալն իր խոսքում փաստել է հերոս հայորդիների սխրանքների բացառիկ կարեւորությունը ռազմական գործողություններում, նրանց փոխանցել որոշակի ֆինանսական աջակցություն եւ ողջ համակարգի խորին երախտագիտությունը, ինչպես նաեւ ընդգծել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես լինելու է վերջիններիս ընտանիքների կողքին:
Առողջապահական հաստատության պատասխանատուներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել հերոս սահմանապահների անկոտրում կամքի, ինչպես նաեւ՝ բացառիկ խիզախությունների որոշակի ուշագրավ դրսեւորումներին, որոնք նրանց կողմից ցուցաբերվել են բուժման այս օրերի ընթացքում՝ յուրովի ոգեշնչելով բուժաշխատողներին: