|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ:
«Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում, կարողանում է տարածություններ հաղթահարել և շատ նվիրյալ է: Կարող եմ ասել, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները: Մենք շատ լավ ֆուտբոլիստին փոխարինել ենք շատ լավ ֆուտբոլիստով: Երկուսն էլ համաշխարհային մակարդակի խաղացողներ են: Մխիթարյանը կարող է խաղալ եզրում կամ կիսապաշտպանության կենտրոնում: Նա կարող է փակել մի քանի դիրքեր: Մխիթարյանը լավ ձեռքբերում է»,-ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարեց հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու մասին: