|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել էինք, որ դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար: Նրանք փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down խմբի Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:
Սերժ Թանկյանը լսել ու հավանել է քույրերի կատարումը.«Պարզապես շա՜տ հուզված ենք: Սերժ Թանկյանը հավանել է մեր կատարումը: Դիտելով հոլովակը և շնորհավորելով մեզ Նոր տարվա կապակցությամբ՝ մեր սիրելի Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել, նշելով՝ ուրախ է, որ Վանաձորում նման տաղանդներ կան: Մենք ուղղակի երջանիկ ենք, որ նման գնահատականի ենք արժանացել նրա կողմից»: