|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ռոսիա Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Քայլքով» (Пешком) հաղորդաշարն անդրադարձել է Երևանին:
Հաղորդավարը սկսում է իր անդրադարձը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանից: Այնուհետև հեղինակը պատմում է «Գաֆեսճյան» թանգարանի, Կասկադի, Հանրապետության հրապարակի, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի, Սասունցի Դավթի արձանի, ինչպես նաև Երևանի 2800 ցայտաղբյուրների մասին:
Հաղորդավարը այցելում է նաև Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարաններ:
«Փոքրիկ Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդներ: Բոլորիս հայտնի են հայ նկարիչները, դերասաններն ու երաժիշտները:«Մեծն հայեր» խորագրով էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում»,- նշում է հաղորդավար Միխայիլ Ժերբակը: