կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 22:25
Քաղաքական

Կառավարության օրակարգում է ռազմարդյունաբերական քաղաքականության միջոցառումների ծրագիրը

Կառավարության օրակարգում է ռազմարդյունաբերական քաղաքականության միջոցառումների ծրագիրը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ ՊՆ-ն չզեկուցվող հարցերի շարքում ներկայացրել է որոշում` հավանություն տալ  ռազմարդյունաբերական և ռազ­մա­տեխնիկական քաղա­քա­կա­­նու­թյան ռազմա­վարությունից բխող միջոցառումների ծրագրին

Ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդու­նումը կնպաս­տի Հա­յաստանի Հանրա­պե­տու­­թյան ռազմական արդյունաբե­րության հա­մակար­գա­յին բա­րե­փոխումների իրա­կա­նաց­մանը և կկարգավորվեն իրա­վա­բա­նա­կան ան­ձանց, անհատ ձեռ­նարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործա­դիր մար­մինների մի­ջև հարաբերությունները ռազ­մար­դյու­նաբեր­ա­կան համալիրում պետա­կան ռազ­մ­ար­դյունաբերական քաղա­քա­կա­նության ձևա­վորման, իրականացման հար­ցերում, ինչպես նաև պետության տնտե­սական ու ֆի­նանսական հնարավո­րությունների շրջա­­նակներում կընդլայնվեն ներ­հան­րա­պե­տական արտադրու­թյան տեսականին և Հայաստանի Հանրապե­տու­թյան զինված ուժե­րը և այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառազինությամբ և ռազմական տեխնի­կայով:

 Ծրագրով նախատեսված գործողություններն են. «ՀՀ ՊՆ գիտա­հե­տա­­զոտա­կան կա­ռույցի կանոնա­­դրու­­թյունը և կազմը հաստա­տելու մա­սին» ՀՀ կառավա­րու­թյան որոշ­ման նա­խա­գծի ներկա­յաց­ումը ՀՀ կա­­ռա­վա­րու­թան աշ­խա­­տա­­կազմ,  «ՌԱՀ-ի գիտատեխնիկա­կան հա­մա­լիրի ստեղծման և զար­գացման ծրագիրը հաստատ­ե­լու մասին» ՀՀ կառավա­րու­­թյան որոշ­ման նա­խա­գծի ներ­­­կա­յաց­ումը ՀՀ կառա­վա­րութան աշ­խա­­տա­­կազմ,  «65 Ռազմական գործարան» ՓԲ (100% պետական բաժնե­մաս), «Գառնի-լեռ ԳԱՄ» ԲԲ (98,4% պետա­կան բաժնե­մաս), «Չա­րեն­­ցավանի հաս­տոց­ա­­շի­նա­կան գործա­րան» ԲԲ (80% պետա­կան բաժնե­մաս) ընկերու­թյունների միա­վո­րում, մի շարք ծրագրեր լազերային, օպտիկաէլեկ­տ­րո­­­նա­յին ոլորտի, -ռադիոէլեկտրո­նի­կայի` կապ, ռա­դի­ո­լո­­կա­ցիա, ռադիո­էլեկտ­րոնային պայքարի միջոց­ներ, հետա­խուզու­թյան տեխնիկա­կան մի­ջոց­ների ոլորտում, -ռազմական քիմիայի ոլորտում: