Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.668.040 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.029.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հողմատապալ բոխի և 2 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 124.500 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4,95 խմ թափուկ վառելափայտ) 89.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 133.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:
Գեղարքունիք` վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 111.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:
Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպք (21 խմ փայտանյութ)՝ մեկով հաշվարկվել է 324.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 5-ի վերաբերյալ վարույթները գտնվում են քննության ընթացքում:
Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (4 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (6,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 210.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արարատ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 58 հատ՝ 21 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ):
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝
Շիրակ` առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Երևան` առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումների արդյունքում
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 638.920 ՀՀ դրամ և նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք.
Գեղարքունիք՝ ընդերքի ապօրինի արդյունահանման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները
սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.
Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.073.790 ՀՀ դրամ:
ՀՀ Բնապահպանության նախարարություն