Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22.05-26.05.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 666.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հազ.դրամ գումարով,
Առգրավվել է 435 հատ /81.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 9.5 կգ խեցգետին, 2 հատ խեցգետնաորսիչ, 3 հատ ձկնորսական ցանց, որից`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում առգրավել է /տիրազուրկ/` 435 հատ /81.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, 182 հատ/9.5կգ/ խեցգետին, 3 հատ ձկնորսական ցանց, 2 հատ խեցգետնաորսիչ: Սիգ տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 1 «Բողբոջ», թիվ 4 «Գալիք», թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզներ, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Խեցգետինները կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ, իսկ ցանցերը և խեցգետնաորսիչներն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ»ՊՈԱԿ –ի պահեստ:
Արարատի տարածքային բաժինն իրականացրել է վարույթ, որի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 666.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի ոստիկանության երկու գրության հիման վրա տարածքային բաժնի կողմից իրականացվել է ավտոմեքենայում փայտանյութի զննման աշխատանքներ, կազմվել է մասնագիտական եզրակացություն, հաշվարկվել է ընդհանուր 17 խմ փայտանյութ՝ 612.0հազ. դրամի վնաս: Գործը հանձնված է իրավապահներին:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 420.0հազ.դրամ գումարով, որից՝
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերված մեկ գործով կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է`
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ գումար: