|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 25.362.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.640.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 25.012.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 2.560.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 350.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (513.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.348.950 ՀՀ դրամ: