|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Միխեիլ Սահակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը հերքում է Ուկրաինայի իշխանությունների այն պնդումները, թե իրենք ժողովրդավարական են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին. հայտնում է apsny.ge-ն:
Նրա խոսքով` հետապնդելով Սահակաշվիլիին` Ուկրաինայի իշխանությունները խայտառակում են իրենց:
«Ինչպիսի սրիկա էլ, որ նա լիներ ՌԴ-ի հանդեպ, դժվար է հերքել, որ նա ունակ է գայլի պես աշխատել` լիովին տրվելով իր գործին: Դա նրանից չես խլի»,- ասել է Ժիրինովսկին:
Ըստ նրա` Սահակաշվիլին ուղղակի «անհարմար է» դարձել Կիևի իշխանությունների համար և այդ պատճառով հորինված առիթով ազատվել է պաշտոնից: