|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու այսօրվա նիստը ևս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների և փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի և մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին:
Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ: Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը:
Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչև Լեո-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, և ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը:
Նիստը թեժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին: «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»: Չե՞ք հայհոյելու: «Չէ, չի լինի այլևս նման բան. նախորդ նիստին տեսաք՝ մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում և նրանց տգեղ բառերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի: «Դե, Լևոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել: Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: