|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել են Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճ հանդիպման արդյունքում. հայտնում է РИА Новости-ն:
Մասնավորապես` ղեկավարները հաստատել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պարտության մատնելու վճռականությունը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել համատեղ ջանքերը ԻՊ-ին վերջնականապես ոչնչացնելու համար:
Պուտինը և Թրամփը նաև նշել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հաստատել են , որ աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահները քննարկել են Սիրիայի հարցը: