|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակը» գրում է.«Պարզվում է՝ «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո: Որոշվել է՝ Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում՝ նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը՝ որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում,: Դրա համար էլ վերանորոգում են նրա սենյակը և կառավարության որոշ հարկաբաժիններ: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը: Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: