|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Հայաստանի կողմից ՌԴ-ից ստացող 100 միլիոն դոլար ռուսական վարկին: Շարմազանովի խոսքով, Հայաստանը արդեն վերցրել էր 200 միլիոն դոլար ռազմական վարկ, և մինչև տարեվերջ այդ վարկով նախատեսված զենքի վերջին խմբաքանակը կհասնի Հայաստան, և ևս 100 միլիոն դոլարի արտոնյալ վարկ ենք վերցնում ՌԴ-ից:Այդ վարկը, ըստ Շարմազանովի, խոսում է այն մասին, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը իր անվտանգությունը ապահովելն է, և որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ՌԴ հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման համար, որտեղ ռազմական համագործակցությունը առանցքային է:
«Այս պահին ՌԴ հետ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար:Այս պահին չկա որևէ այլ երկիր, որը կարող է Հայաստանին նման արտոնյալ պայմաններում տրամադրել որակյալ զենք-զինամթերք»,- ասաց նա: