|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 10-ին, ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորության կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, Սբ. Էջմիածնում անցկացվել է խաչվառների հանձնման հանդիսավոր արարողակարգ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել և ԶՈՒ զորամիավորումների ու զորատեսակների հրամանատարներին է հանձնել Հայ Առաքելական եկեղեցու սրբերի անունները կրող պահպանիչ խաչվառներ, որոնցից յուրաքանչյուրը հանդիսանում է տվյալ զորատեսակի բարեխոս և պահպանիչ սուրբը:
Հայրապետական ողջույնն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն մասնավորապես նշել է. «Քրիստոնեությունը հաղթության և զորության կրոն է, որը բացահայտում է առ Աստված հավատքի մեծագույն ուժը: Աստծո զորակցությունը մենք զգացել ենք Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ՝ գիտակցելով, որ զինվորն ենք Քրիստոսի, զինվորը արդարության, խաղաղության ու ամեն բարեգործի: Քրիստոսի եկեղեցին այս աշխարհի վրա կոչվում է զինվորյալ եկեղեցի, որի հաղթության նշանն է խաչվառը»:
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, զորամավորումների և զորատեսակների հրամանատարները, այլ բաձրաստիճան սպաներ, զինծառայողներ: