|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ԱԳՆ-ին մեղադրել է այն բանում, որ դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանում պահվող ուկրաինացի նավաստիների վերաբերյալ պատասխան նամակ է ուղարկել Ռուսաստանին և չի տեղեկացրել այդ մասին իրեն. հայտնում է РИА Новости-ն:
«Ես՝ Ուկրաինայի նախագահս, համացանցից եմ տեղեկանում մեր միջազգային քայլերի մասին: Ես խոսում եմ ՌԴ-ից մեր նավաստիների վերադարձի վերաբերյալ նամակի և ԱԳՆ-ի ուղարկած պատասխան նամակի մասին»,- ասել է նա:
Նամակների բովանդակության մասին չի հաղորդվում:
Ուկրաինական նավերն անցյալ տարվա նոյեմբերին խախտել էին ՌԴ-ի սահմանը Ազովի ծովում, ինչից հետո` ձերբակալվել: