Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նիստը: Խորհրդարանը քննարկում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելը: Նշենք, որ, ըստ փոփոխության, ավագանին այլևս չի կարող քաղաքային հանրաքվե անցկացնել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց խմբակցությունը գրավոր առաջարկ է ներկայացրել, որը մերժվել է: «Հիմա խոսքը սրա մասին է` Երևանի ավագանին իրավունք ունենա՞ հանդես գալ քաղաքային հանրաքվե անցկացնելու առաջարկությամբ, թե՞ իրավունք չունենա»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով` գործող օրենսդրության մեջ այդ իրավունքը կար, իսկ կառավարությունը որոշել է այն վերացնել, հարց է ծագում` ինչո՞ւ: «Դա ինչի՞ն է խանգարում: Ամբիոնից ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան անկում ենք ապրում: Դա ընդամենը գործիք էր, որ կարող էին ունենալ ընդդիմադիր գործիչները: Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմադիր գործիչների բոլոր ունեցած գործիքները քափ-քրտինքի մեջ սաղ կտրում-գցում եք»,- հարցեց նա:
Փաշինյանը նշեց, թե շատ կարևոր է պրոցեսը գնահատելը: «Մարդկանցից, համայնքներից հանրաքվեի իրավունքը վերցնել խոշորացման արդյունքում, խմբակցությունից հանրաքվեի իրավունքը վերցնել, բոլորից բոլոր իրավունքերը վերցնել, և ասել` մենք սահմանադրական փոփոխություններ արեցինք ու Հայաստանը դարձեցինք ավելի ժողովրդավար, հո ասելով չի՞»,- ասաց նա, ապա հավելեց. «Ես ուզում եմ խորհրդարանին տեղեկացնել, որ օրանգուտանգ կապիկի և մարդու ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում` մեր շիմպանզե համակարգը մի' դարձրեք մակակայի մակարդակի»: