Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության` օգոստոսի 31-ի նիստում ներառված է որոշում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու մասին:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին փոխադարձ պայմանավորվածությամբ:
Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ:
2002թ. մայիսի 7-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Սույն որոշման ընդունմամբ` փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները: Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:
Կարգավորման նպատակն է սովորական անձնագրեր կրող` Բրազիլիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 օր ժամանակահատվածով: