կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-28 13:30
Հասարակություն

Ուղևորը մինչ հիվանդանոց հասնելը մահացել է

Ուղևորը մինչ հիվանդանոց հասնելը մահացել է

Օգոստոսի 28-ին, ժամը 09:26-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SF 620 (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Խ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LV 159 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ն. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SF 620 պետհամարանիշով  ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ը, ուղևորներ՝ 1986 թ. ծնված Տ. Խ.-ը և 1976 թ. ծնված Ա. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի ԲԿ. մինչ ԲԿ հասնելը Ա. Ա.-ը ճանապարհին մահացել է: «ՎԱԶ-2106» մակնիշի 35 LV 159 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ն. Մ.-ը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: