կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 11:58
Հասարակություն

Գործադիրը սահմանեց նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

Գործադիրը սահմանեց նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապ օգնությունների գումարային չափը:

«2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73 101»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Որոշման նախագծով սահմանվում է`

1) ընտանեկան նպաստի բազային մասը` 18 000 դրամ,

2) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5 500 դրամ,

բ. 18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,

դ.բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,

3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների.

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ.

4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ,

դ. բարձրլեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 000 դրամ:

  1. Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18 000 դրամ:
  2. Սահմանել հրատապ օգնությունների չափերը.

1) միանվագ հրատապ օգնության չափերը.

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18 000 դրամ:

Այս նախագծի ընդունումից հետո պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: