|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի` ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված զինծառայողներին տրվող գումարի չափը կբարձրանա և կկազմի 2 միլիոն դրամ, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողներինը՝ 1 միլիոն դրամ:
Սեյրան Օհանյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների դեպքում պետական բյուջեից տարեկան կպահանջվի 94.000.000 ՀՀ դրամ` ներկայիս 64.610.000 դրամի փոխարեն, իսկ լրացուցիչ ընդհանուր պահանջվող գումարը կկազմի ընդամենը 29.390.000 դրամ: