Փոխարժեքներ
29 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին:
Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար:
Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի հրամանատար Եվգենի Սերիխին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով և անհատույց ու ցմահ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելելու վկայականով:
Հիշեցնենք, որ «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգեւատրել է նաեւ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: