կարևոր
3724 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 13:21
Քաղաքական

Կործանել եք Արցախը, հիմա եկել եք այստեղ ո՞ւմ և ինչի՞ համար եք մեղադրում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Մենք քիչ առաջ ականատես եղանք հերթական շոու ծրագրին՝ բեմադրված էժանագին մեղադրանքներով, մասնավորապես՝ ազգը պառակտած, ժողովրդի մեջ թշնամիներ փնտրող, Արցախը հանձնող, ժողովրդի արժանապատվությունը գետնին տված իշխանության  ներկայացուցիչը մեղադրում է ընդդիմությանն այդ արարքների մեջ։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սիրելի ժողովուրդ, սա ոչ թե ուղղակի զավեշտ է, սա ուղղակի ողբերգություն է, որովհետև անհնար է պատկերացնել մի իշխանություն, որն իրեն պահի այս վիճակով։ Երբ առանց հասկանալու, առանց ընկալելու, առանց խորանալու, թե ընսդիմության պաահնջը իրենցից ինչ է, միանգամից պտտվում մեղադրում է, ասելով՝ Դուք 30 տարի ի՞նչի չեք ճանաչել։ 30 տարի Արցախը անկախ է եղել փաստացի, 30 տարի Արցախի բնակչությունը աճել է, 30 տարի հայ ժողովուրդը աշխարհով մեկ Արցախը դարձրել է իրենց թիվ մեկ մտահոգության առարկան։ Ձեր իշխանության ժամանակ տապալել եք դա, կործանել եք Արցախը, հիմա եկել եք այստեղ մեղադրում եք ու՞մ, ին՞չի համար, թուլացրել եք բանակը, անվտանգությունն եք ոչնչացրել։ Հիմա անդրադառնամ զորակցման բառակապակցությանը․ իմիջայլոց սա շատ է մանիպուլացվում։ Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որն ապահովվում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը։ Բայց նաև կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները, սրան ինչո՞ւ չեք անդրադառնում։ Թե Ձեր համար հաճելի է հակառուսական հիստերիա բարձրացնել»,- ասաց նա։