կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 20:32
Քաղաքական

Վազգեն Մանուկյանի հանդիպումը՝ ՀՀ ՏՏ ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ

Վազգեն Մանուկյանի հանդիպումը՝ ՀՀ ՏՏ ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
 
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
 
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները:
 
Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ: