ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին գրառում է կատարվել ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում։
«Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,-գրել է նա: