|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հուլիսի 23-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 1537L պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Hummer» մակնիշի 34 CZ 958 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Պ. Ձ.), ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մ. Վ.-ը ստացել է մարմնական վնասվածք (ոտքի կոտրվածք):
Փրկարարները տուժածին դուրս են բերել երթուղային տաքսուց և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր տուժածին հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: