Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման գործընթացի վերաբերյալ։
Կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85, իսկ 2017թ հոկտեմբերից շուրջ 67-ը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպությունների։
Միաժամանակ, վարչապետի խոսքով, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական պահանջներ և այլն։
«Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայության մատուցման միասնական մեխանիզմները կամ մեկ պատուհանի հնարավորությունը։ Հաշվի առնելով կառավարության ծրագրով սահմանված գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մեկ ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ ոլորտների՝ լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհանի սկզբունքը ապահովելու վերաբերյալ գործողությունների ծրագիր և ժամանակացույց»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին սահմանել վերահսկողություն այդ հանձնարարականի կատարման վերաբերյալ։
«Մանրակրկիտ ուսումնասիրեք, որովհետև մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն։ Մենք հիմա չենք հայտարարում, թե դրանք որ գերատեսչություններն են, յուրաքանչյուրը գիտի, որոշ գերատեսչություններում ուղղակի անթույլատրելի վիճակ է»,- ասաց վարչապետը։