կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 13:59
Քաղաքական

Այսօր ժողովուրդն անմասն է երկրում տեղի ունեցող գործընթացներից, ինչն ուղղակի անթույլատրելի է․ պատգամավոր

Պարոն Եղոյանը վստահաբար ռուսերենի ուսուցչի կարիք ունի, որովհետև այնտեղ խոսվում էր այն մասին, որ խմբագրված տարբերակը 2019 թվականին է առաջարկվել ՀՀ կառավարությանը, իսկ խմբագրված՝ նշանակում է՝ որոշակի փոփոխություններով․ Ազգային ժողովի հերթական նիստում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է գերիների, անհետ կորածների ճակատագրին, ինչպես նաև հայրենադարձման խնդրի հետ կապված հարցի քննարկմանը, պատգամավորն ասաց․ «Նախորդ անգամ, երբ մենք օրակարգում ներկայացրինք այս հարցը, քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այն անպայման պետք է փակ ռեժիմով տեղի ունենա։ Մենք պնդում ենք, որ սա անընդունելի է, որովհետև մեր հասարակությունը կարիք ունի հասկանալու, թե այս առումով ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հատկապես՝ հարազատները, ընտանիքների անդամները պետք է որոշակի ինֆորմացիայի տիրապետեն։ Երբ ասում եք, որ՝ նորից փակ ենք անում, ես՝ որպես հիմնական զեկուցող, դեռևս նախորդ շաբաթ դիմումով դիմել էի ԱԺ նախագահին և ասել, որ եթե նիստը փակ տեղի ունենա, խնդրում եմ, որպեսզի առնվազն 15 հարազատի ներկայություն ԱԺ դահլիճում ապահովվի, բայց դա ևս տեղի չի ունենում, և ակնհայտ է, որ սա ընդամենը մեկ նպատակ ունի, որպեսզի կոծկվի այն տոտալ անգործությունը, որը տիրում է այս հարցի վերաբերյալ»,- նշեց պատգամավորը։