Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ ԿԳՆ-ն ներառել է որոշում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին։ Ըստ որոշման, մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Վահան Տեր-Ղևոնդյանը։
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու հանգամանքով:
Կարգավիճակի փոփոխությունը կնպաստի Մատենադարանի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը:
Առկա կազմակերպաիրավական (որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն) կարգավիճակը հնարավորություն չի ընձեռում Մատենադարանում ծավալել լրացուցիչ ներդրումներ պահանջող աշխատանքներ, դրանցում ներգրավելով սփյուռքահայ և տեղական բարձրորակ մասնագետների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման համար նախաձեռնել ձեռնարկատիրական արդյունավետ գործունեություն:
Կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը լայն հնարավորություն կտա ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործել ֆինանսական միջոցները, իրականացնել բազմաթիվ ներդրումային ծրագրեր, ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակներ՝ հրատարակչական գործ, ցուցահանդեսային գործունեություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի ու մամուլի թվայնացման աշխատանքներ: Պետք է նաև նկատի առնել, որ հիմնադրամի կարգավիճակը ենթադրում է ավելի բարձր ինքնուրույնություն և ինքնակառավարում՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի:
Այսպիսով, վերակազմավորելու հիմնական նպատակը Մատենադարանի ինքնավարության առավել բարձր մակարդակ ապահովելն է, ինչը կխթանի հայերեն և այլալեզու հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի ձեռքբերմանը, պահպանմանը, վերանորոգմանը, նմանատիպ վերարտադրությանը և հետազոտմանը, ինչպես նաև դրանց պատճենահանմանը, այդ թվում` թղթային, միկրոժապավենային, թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձեւաչափերով և տեսքով, հնարավորություն կտա գիտական կադրերի պատրաստմանը, հայագիտական նշանակության, հայրենագիտական բնույթի հետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը, կառավարման գործընթացի թափանցիկությանը և հաստատության գործունեության հաշվետվողականության բարձրացմանը:
Ակնկալվում է, որ հիմնադրամի կարգավիճակ ստացած Մատենադարանը կդառնա տեխնիկապես հագեցած, ինքնավարության առավել բարձր մակարդակ ունեցող, ձեռնարկատիրական գործունեության տեսակներ՝ հրատարակչական գործ, ցուցահանդեսային գործունեություն, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանություն, վերանորոգում, հետազոտություն և թվայնացման աշխատանքներ իրականացնող, գիտական կադրեր պատրաստող գիտական կենտրոն: