Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մատենադարանը, որի շինարարությունը հովանավորել են Վաչե եւ Թամար Մանուկյանները, նախատեսվում է բացել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները:
Ինչպես yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, նորակառույց շենքում կտեղակայվեն Մայր Աթոռի ընդհանուր գրադարանները, որոնք ներկայումս գտնվում են տարբեր կառույցներում:
«Օրինակ` գրադարան կա Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, առանձին կա Գարեգին Առաջինի գրադարանը, գրադարանային մի մասնաբաժին այսօր գործում է Վեհարանում, եւ կա գրադանատուն: Այս 4 կառույցները կմեկտեղենք նորակառույց մատենադարանում: Շենքային նոր պայմանները հնարավորություն կտան ոչ միայն միաբաններին, այլեւ հայ եւ օտարազգի գիտնականներին իրենց ուսումնասիրություններն ու աշխատանքները կատարելու»,- ասաց Տեր Վահրամ քահանան` հավելելով, որ կգործի նաեւ էլեկտրոնային գրադարան: Դա էլ, իր հերթին, հնարավորություն կտա գիտնականներին կապ հաստատելու այլ էլեկտրոնային գրադարանների հետ, որոնք գործում են աշխարհի նշանավոր գրադարաններում եւ հաստատություններում: