Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շուրջ 44 օր Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմն ավարտվեց եռակողմ հայտարարությունով, որի հետեւանքով՝ մեկ գրչի հարվածով Արցախի մեծ մասն անցավ թշնամու տիրապետությանը։ Այս օրերին յուրաքանչյուր հայի մտահոգում է այդ տարածքներում դարավոր հայ մշակութային կոթողների, խաչքարերի, եկեղեցիների ու մշակութային արժեքների ճակատագրերը։ Պատերազմի ընթացքում թշնամին թիրախավորել էր նաեւ մեր մշակութային հաստատություններն ու եկեղեցիները…
«Պատերազմական գործողությունների օրերին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում գտնվող ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային արժեքավոր փաստաթղթերը տեղափոխվել են Երևանի Մատենադարան»,- այդ մասին Yerkir.am-ին տեղեկացրեց Գանձասարում գտնվող «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը եւ մանրամասնեց. «Ձեռագրերն ու արխիվային արժեքավոր փաստաթղթերը Երևան են տեղափոխվել ժամանակավորապես՝ հրետակոծություններից և այլ հարձակումներից պաշտպանելու նպատակով»։
Ըստ «Մատենադարան-Գանձասարի» տնօրենի, Արցախում Մատենադարանը գործելու է, գոյություն է ունենալու այնպես, ինչպես Արցախը․ «Մատենադարանի լինելն ուղիղ համեմատական է Արցախի լինելու հետ»,- վստահեցրեց Ա․ Թորոսյանն ու պնդեց․ «Քանի դեռ կա հայկական Արցախը, իսկ ես վստահ եմ, որ այն լինելու է հայկական, այդքան էլ կլինի Մատենադարանը»:
Լիլիթ Եղիազարյան