Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է.«Պետեկամուտների կոմիտեն որոշել է պայքարել կարգոների դեմ՝ այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ Թուրքիայից, Չինաստանից, էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվել: Կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ են, որոնք տարիներ շարունակ հարստացել և բարգավաճել են մանր ու միջին առևտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին: Դիցուք՝ Թուրքիայում որևէ անհատ ձեռներեց գնել է ապրանք, կարգոն ստանձնել է այդ ապրանքը Հայաստան տեղափոխելու, մաքսազերծելու գործը՝ դա անելով, օրինակ, 1 կգ-ն 6 դոլարով, մինչդեռ դրա իրական-օրինական մաքսային արժեքը կարող է լինել, ասենք, 2.5 դոլար, հետո այդ ապրանքը ՀԴՄ-ով վաճառել է դրա իրական տերերին, որ նրանք էլ հետո վերավաճառեն շուկայում: Բայց այս դեպքում այդ առևտրականներին արդեն որևէ մեկն ապրանքի ձեռքբերման փաստաթուղթ չի տրամադրում, ինչն էլ հարկային դաշտում ստվեր է առաջացնում: Մյուսն էլ կա` եթե առևտրականն ինքնուրույնաբար իր ապրանքը ներմուծի, այն կարող է շատ ավելի թանկ նստել իր վրա, քան կարգոնով բերվածը, ուստի երկուստեք, եթե չասենք՝ եռակողմ, շահավետ գործարք է կայացել: Իրականում մաքսազերծումը կարող են իրականացնել իրենք՝ առեւտրականները, եթե գրագետ լինեն: Կարգոներն էլ «լավության» անվան տակ միլիոնավոր դոլարներ չեն աշխատի՝ գործարքի մեջ մտնելով մաքսայինի աշխատողների հետ: Հիմա որոշել են սրա դեմն առնել՝ կարգոներին զրկելով այս գործառույթից՝ մաքսազերծումից, և թույլ տալով միայն տեղափոխման և կազմակերպչական այլ ֆունկցիաներ իրականացնել: Այս նպատակով վերջին ամիսներին և, հատկապես, վերջին օրերին Կարգոների տերերի հետ հանդիպումներն անցնում են լարված մթնոլորտումՊԵԿ-ում հանդիպումներ են տեղի ունենում կարգոների տերերի հետ, որոնք անցնում են լարված մթնոլորտում, քանզի նրանք չեն ցանկանում հրաժարվել իրենց յուղոտ բիզնեսից և խաղի նոր կանոններով շարժվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: