կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 17:12
Քաղաքական

Որոշել եմ ավագանուց դուրս գալ. Երևանի ավագանու անդամ

Որոշել եմ ավագանուց դուրս գալ. Երևանի ավագանու անդամ

«Իմ քայլը» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, որը նոր է վերադարձել առաջնագծից, ֆեյբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել և հայտարարել  ավագանուց հեռանալու մասին.

«Քանի որ շատ են հարցնում, մի տեղ ասեմ, որ առանձին բոլորին չպատասխանեմ, էսօր վերարադարձա, ֆիզիկապես լիովին անվնաս, շնորհակալ եմ անհանգստանալու համար։

Որոշել եմ ավագանուց դուրս գալ՝ այլեւս չունեմ ուժ, եռանդ ու հավես Երեւանի շենքերով զբաղվելու, ազատ ժամանակս տրամադրելու եմ ընտանիքիս։ Ներողություն, եթե չեմ արդարացրել սպասումները։

Ամենաշատը ամաչում եմ էն անմարդկային բեռի համար, որ դրել ենք մեր 18-20 տարեկան զինվորների ուսերին, էլ բառեր չունեմ, գրեցի ջնջեցի»: