|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է․
«Տխմարը չի հասկացել, որ բնությունն ինձ ստեղծել է իր հախից գալու համար, ոչ թե, որ ինքը կարողանա գա իմ հախից։ Թույլիկ վախկոտ, դավաճան։
Նման անմիտ քայլերով ու գործողություններով ոչ թե հնարավոր է ինձ լռեցնել, այլ՝ ճիշտ հակառակը։ Մենք միասնաբար հաղթելու ենք հայրենիքի գողին ու իր հանցախմբին ու ազատագրելու ենք մեր երկիրն իրենց կեղտոտ, արյունոտ, մահաբեր ճիրաններից։
Հանցախմբի դեմ պայքարը հանցախումբն արագացնում է սեփական նախաձեռնությամբ։ Այն թևակոխում է նոր փուլ, որը կավարտվի դավաճանախմբի օրինական պատժով ու պատասխանատվությամբ»։
Նշենք, որ իրավապաշտպան փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե: