Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
Խոսվում է նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին եւ նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլեւ մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա:
Կոստանյանի աշխատանքային կենսագրությունն սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում