Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց նախարարին: Նա նշեց, որ Հայաստանում ունենք 57 դիվանագիտական ներկայացուցչություն և 96 միջազգային կազմակերպությանն ենք անդամակցում։ «Գնահատական տալի՞ս եք՝ ինչքանով են կարողացել արդյունավետ աշխատել դեսպանությունները, և երբևէ կլինի՞ նման մշակույթ, որ վատ գործունեություն իրականացնելու դեպքում ինչ-ինչ քայլեր արվեն։ Բացի այդ՝ ասում եք, թե միջոցները բավարար չէին տեղեկատվական հարցում իրականացվելիք աշխատանքների համար. անցած տարվա դեպքերը ցույց տվեցին, որ չնայած ծախսվում են գումարներ, բայց արդյունքը չենք տեսնում: Սրա հետ կապված ի՞նչ կասեք»,- հարցրեց պատգամավորը։
Նալբանդյանը նշեց, որ Էնֆիաջյանը նախ պետք է հետաքրքրվի, թե որևէ այլ երկիր քանի դեսպանություն ունի և քանի միջազգային կազմակերպության է անդամակցում, և նոր ինքը կպատասխանի հարցին։ Ինչ վերաբերում է քարոզչությանն ուղղված գումարների չափին, ապա, նախարարի խոսքով, ինքը երբևէ չի ասել, թե մեր գումարները բավարար չեն, այլ՝ եթե ավելի շատ գումար հատկացնեն, ավելի լավ կլիներ։
«Մենք փորձում ենք մեզ հատկացված գումարով ինչ-որ խնդիր լուծել։ Մեր կարծիքով՝ դեսպանությունները արդյունավետ են աշխատում, իսկ թերությունների դեպքում պետության ղեկավարին ներկայացնում ենք մեր գնահատականը, և հենց նա էլ որոշումներ է կայացնում։ Ինչո՞ւ ամեն դեսպանության վերաբերյալ մանրամասներ չենք հայտնում, քանի որ որևէ երկիր նման բան չի անում։ Ավելին` եթե անգամ թերություններ կան, և հանրային քննարկման առարկա դարձնենք դրանք, մեր օտարերկրյա դեսպաններին վտանգի առջև կկանգնեցնենք։ Նման միջազգային պրակտիկա չկա»,- ասաց նախարարը։