|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 26-ին, ժամը 18:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 20 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել 48 շենքի մոտակայքում գտնվող զորամասի արգելաձողերին, ապա՝ պատին, ինչի հետևանքով վարորդը և մեկ քաղաքացի հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: