կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-20 17:13
Արցախ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է արտասահմանյան դիտորդների խումբը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում է արտասահմանյան դիտորդների խումբը

Դեպի Արցախ ակտիվանում է արտասահմանյան դիտորդների եւ լրագրողների հոսքը: Այս մասին հայտնում է «Երկիրմեդիա»-ը: Շատերը գալիս են հերթական անգամ, ոմանք՝ առաջին: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ արտասահմանյան դիտորդների խումբն երկրորդ անգամ է Արցախում՝ թարմացված կազմով եւ անփոփոխ նպատակով՝ հետեւել, թե որքան են Արցախում անցկացվող ընտրությունները համապատասխանում միջազգային նորմերին եւ տեղական օրենսդրությանը:

Նրանց համար «Կողմ»-ն ու «Դեմ»-ը էական նշանակություն չունի: Կարեւորը` պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջազգային չափանիշներն ու չխախտվեն մարդկանց իրավունքները: Արտասահմանցի դիտորդները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անհրաժեշտ փաստաթղթերն են ստանում, ծանոթանում սպասվող միջոցառումների ժամանակացույցին: Ոմանք Արցախում են հերթական անգամ, ոմանք՝ առաջին:

Այս խմբում մասնագիտացված դիտորդներ են: Նրանց հետ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահն առանձին է հանդիպել: Տեղեկացրել է՝ 11 ընտրատարածք, 280 ընտրական տեղամաս է գործում, որից մեկը՝ Երեւանում: Խմբի անդամներին հետաքրքրում է՝ արդյոք բոլոր տեղամասերն են ապահովված հանձնաժողովների ամբողջական կազմով եւ հանրաքվեի համար պահանջվող նյութերով:

Դեռ անելիքներ կան տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերը հասանելի դարձնելու ուղղությամբ:

Սրբուհի Արզումանյանը վստահեցնում է, որ 2017-ի հանրաքվեն մեկ քայլ առաջ է նաեւ հանրության տեղեկացվածության մակարդակի առումով: Իրազեկման աշխատանքներին նաեւ հասարակական հատվածն է մասնակցել: Դիտորդները հետաքրքրվում են արձանագրված խախտումներով ու բողոքներով:

Դիտորդները հետեւելու են ընտրությունների ամբողջ ընթացքին՝ ընտրատեղամասերը բացելու պահից մինչեւ ձայների հաշվարկ:

«Ես Իսպանիայից եմ: Մասնագիտությամբ իրավաբան եմ: Բայց երկար տարիներ որպես դիտորդ աշխատել եմ տարբեր կազմակերպությունների հետ: Լինելու ենք Արցախի տարբեր բնակավայրերում: Հետեւելու ենք քվեարկության ընթացքին: Եվ վերջում հանդես ենք գալու զեկույցով»,- ասել է դիտորդ Խոսե Լուիս Մենենդեսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում