|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Սյունիք ֆուդ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
Վարչապետը հետաքրքրվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյո՞ք սահմանված ժամկետում իրականացվում են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը զեկուցեց, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ:
Գործադիրի համապատասխան որոշումներով` «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը: