|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրճատել է կառավարության անդամների սուրբծննդյան արձակուրդը հունվարի 2-ին «կոշտ» Brexit-ի շուրջ (առանց զիջումների) արտահերթ նիստ անցկացնելու նպատակով: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնել է Financial Times թերթը: Քվեարկության օրը, սակայն, չի նշվում:
Հիշեցնենք, որ այն նախապես պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն Մեյը հետաձգեց քվերակությունը` գիտակցելով, որ Համայնքների պալատը չի աջակցի գործարքին:
Նշենք, որ վարչապետի ընդդիմախոսների դժգոհությունը, որոնց թվում են իշխող Պահպանողական կուսակցության տասնյակ անդամներ, կապված է նախևառաջ Իռլանդիա կղզում սահմանի խնդրի կարգավորված չլինելու հետ: