Փոխարժեքներ
22 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.16 |
EUR | ⚊ | € 419.99 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 504.2 |
GEL | ⚊ | ₾ 142.18 |
«Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է: Հաշվետվությունը կազմվել է 2017 թ., իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով: Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թ. փետրվարի 9- ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում 2014- 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնաժողովին չեն ներկայացվել 2014- 2015 թվականներին սպասարկված թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, և 2016 թվականի մինչև հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմանագրեր:
Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առկա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջանակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: