Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարում հանդես է եկել ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը:
Նա խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունների մասին՝ մասնավորեցնելով «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ դրա վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը: ԵՏՀ պաշտոնյան անդրադարձել է HACCP համակարգերի ներդրման կարևորությանը և կիրառման սկզբունքներին՝ մանրամասնելով ռիսկերի վերլուծության և գնահատման, հսկման կրիտիկական կետերի հայտնաբերման, մշտադիտարկման համակարգի մշակման, բոլոր փուլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի կարևորությունը:
«Շատ ավելի հեշտ և նպատակահարմար է ռիսկերը կանխել, վերացնել կամ հասցնել նվազագույնի արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով»,- շեշտել է պարոն Կորեշկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ, 2017 թվականի հունվարի 1-ից սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում պետք է ներդնեն «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ» (HACCP): Ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողներին տարբեր ձևաչափերով շարունակելու է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:
ԵՏՀ պատվիրակության անդամներ Գրիգորի Բուրբան և Նատալիա Ռոդինան սեմինարի ընթացքում ներկայացրել են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական վերահսկողության ենթակա սննդամթերք արտադրողների ռեեստրը, դրանում ընդգրկվելու ու ռեեստրը վարելու կարգը, Ինչպես նաև, ԵՏՄ տարածք կենդանական ծագման ապրանքների (մթերքի) մուտքը և տեղափոխությունը թույլ տալու նպատակով, երրորդ երկրներում համատեղ ստուգումների անցկացման պրակտիկան: Ըստ բանախոսների՝ համատեղ ստուգումները կարող են անցկացվել նաև Եվրասիական տնտեսական միության միայն մեկ անդամ-երկրի տեսուչների կողմից, եթե մյուսները հրաժարվել են դրան մասնակցելուց: Այս դեպքում, ստուգմանը չմասնակցած անդամ-երկրները ընդունում են նախաձեռնող երկրի կողմից ներկայացված ստուգման արդյունքները:
Վաղը՝ մայիսի 25-ին, նախատեսվում է ԵՏՀ պատվիրակության այցը սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում վերջիններիս գործունեությանը, ինչպես նաև սեմինարի ընթացքում քննարկված թեմաների պրակտիկ կիրառման հնարավորություններին ծանոթանալու նպատակով: