Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 20:22
Քաղաքական

Միշտ պետք է առաջ շարժվել. Տիգրան Սարգսյանը վարել է ԵՏՀ խորհրդի նոր կազմի առաջին նիստը

Միշտ պետք է առաջ շարժվել. Տիգրան Սարգսյանը վարել է ԵՏՀ խորհրդի նոր կազմի առաջին նիստը

Փետրվարի 2-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Այս մասին տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքից` Eurasiancommission.org :

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է փետրվարի 1-ին, շնորհավորել է խորհրդի անդամ նախարարներին` Եվրասիական տնտեսական միության զարգացման նոր փուլի մեկնարկի առթիվ: 

«Մենք գիտակցում ենք, որ մեզ լուրջ խնդիր է վստահված՝ ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական տարածքի շրջանակներում: ԵՏՀ-ն, որպես վերազգային մարմին, պատասխանատու է ինտեգրացիոն գործընթացները խթանելու համար», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը,-վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ համար ավելի հեշտ կլինի լուծել Նախագահների կողմից մեզ առաջադրված խնդիրները: Մենք պետք է կիրառենք մեր ողջ փորձն ու խոհեմություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգ առնել չի կարելի, պետք է միշտ առաջ շարժվել և միասնական լինել: Ես կանեմ ամեն անհրաժեշտը, որպեսզի  միասնություն տիրի մեր թիմում` Խորհրդում և մեր աշխատանքում»։

Նիստում քննարկվել են առևտրին, անասնաբուժական և սանիտարական պահանջներին վերաբերող մի շարք հարցեր: