կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-17 18:00
Հասարակություն

Առաջիկա օրերին` անձրև, ամպրոպ, քամու ուժգնացնում

Առաջիկա օրերին` անձրև, ամպրոպ, քամու ուժգնացնում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մայիսի 18-ի և 22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: