|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Օրերս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ աշխատանքային այցով գործուղվել է Արցախի Հանրապետություն:
Այցի նպատակն էր Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանի հետ քննարկել համագործակցության շրջանակների հետագա ընդլայնումն ու համատեղ ջանքերով Արցախում աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացման հնարավորությունները: Այս խնդիրների լուծմանը միտված համագործակցության շրջանակներում Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն են հանձնվել մի շարք սարքավորումներ՝ հիդրավլիկ և մեխանիկական ամբարձիչներ, քիմիական հետախուզական սարքեր, հիդրավլիկ վթարափրկարարական գործիքներ և այլն:
Տրամադրված գույքը կբաշխվի Արցախի հրշեջ-փրկարարական ջոկատների միջև և կնպաստի տեղի աղետների ռիսկերի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանը: