|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է վերափոխված հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց` հարկային նոր օրենսգիրքը նախատեսո՞ւմ է վարչարարության թեթևացում, որ հարկային ծառայության աշխատակիցը ներկա չգտնվի տնտեսվարող սուբյեկտի մոտ:
Զեկուցող` ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ օրենսգրքով նախատեսված են վարչարարության էական բարելավումներ, վերանայվել է ստուգումների ողջ համակարգը, առհասարակ` վերացվել են հանդիպակաց ստուգումները: Առաջարկվում է ցանկացած ստուգման ժամանակ սահմանել այնպիսի մեխանիզմ, որ դա չվերածվի բյուջեի վերաբերյալ շտկումներ պարզելուն:
Ըստ Միրումյանի` տեղեկատվությունը պետք է փոխանցվի գրավոր եղանակով: Իսկ թեմատիկ ստուգումների ժամանակ, երբ հարկայինը փորձում է ճշտել չգրանցված աշխատողներին, ՀԴՄ առկայությունը և այլն, ապա այդ այցելությունները չեն կարող սահմանվել օրենսգրքով, սահմանափակումներ չեն կարող դնել այցելությունների ու ստուգումների վրա: