|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում թեև ասաց, որ չի լսել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կատարմամբ «Էրեբունի-Երևան» երգը, բայց միևնույն ժամանակ նշեց. «Շատ ուրախ եմ, որ տաղանդավոր պատգամավորներ ունենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է Տարոն Մարգարյանն էլ նմանօրինակ մի քայլ անի, ասենք՝ տեսահոլովակ նկարահանի կամ որևէ այլ երգ կատարի, մանավանդ, որ շատ երգիչներ աջակցում են նրան, Շարմազանովը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանն է օրակարգ թելադրում, այլ ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:
«Մեր` ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս: Կարծում եմ, որ որևէ մեկը Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, Շարմազանովը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող ա երգի»: