Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկությունները եւ աշխատանքից ազատման դիմումները կշարունակվեն: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ դա հատկապես համատարած է լինելու ԱԳՆ-ում, ՊՆ-ում եւ ԱԱԾ-ում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում աշխատանքից ազատման դիմում է գրելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Հավելենք, որ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո հենց Գալստյանն էր փոխարինում նրան, որին ամեն կերպ փորձեցին մոտիվացնել, բարեկեցություն խոստանալ, սակայն նա էլ առաջիկայում կգնա: Գրեթե բոլոր պաշտոնյաների դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի պահվածքն է ու հայտարարությունները՝ սահմանային խնդիրների ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում