|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
Շվեդիայի մայրաքաղաքում ահաբեկչության գործով ձերբակալված` Ուզբեկստանից Ռահմատ Ակիլովը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը. հայտնում է ТАСС-ը:
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածը մուսուլման է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից: «Սիրիայում ռմբակոծությունները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ահաբեկչություն իրականացնելու հրահանգը ստացել է այդ երկրի ծայրահեղականներից:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ էր զոհվել: